Քաղաքագետ, գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը գրում է.
«Որբացած Արցախ․
Մայր պետությունդ, քո հայրենակիցների ձայների մեծամասնությամբ փորձում է հրաժարվել քեզանից։
Սակայն, մի՞թե այդպիսի հարցերը կարելի է լուծել ձայների պարզ մեծամասնությամբ։ Այդպես, անգամ Քրիստոսին խաչեցին, մնում է քեզանի՞ց չհրաժարվեն։
Դու, որ հազարամյակներում պահել ես ինքնությունդ, ինքնիշխանությունդ, Հայի քո տեսակը։ Միշտ, շռայլորեն տվել ես Հայրենիքիդ, համայն Հայությանը, աշխարհին, այսօր կանգնած ես անդունդի եզրին։ Քեզ զրկել են ծնողական գորովանքից ու բանակից, քեզանից խլել են քո հողերը, մեր զավակներին, քո ապագան։ Երբ հարկ լինի, կհպարտանան քո հերոսներով ու գիտնականներով, մարշալներով ու գեներաալներով, սակայն կքվեարկեն քո դեմ, իմ Արցախ։
Այդպիսի ժամանակներ են ցավոք, սակայն, կանցնեն, կգնան, ու մենք նորից տերը կդառնանք թե մեր կորցրածի, թե մեր համընդհանուր ճակատագրի։ Պինդ եղեք։
Պինդ եղեք՝ որդեկորույս մայրեր, այրիացած հայուհիներ, որբացած տղա ու աղջիկ ու ներեցեք մեզ․․․
Ներցեք, որ իմաստազրկեցինք Ձեր կյանքը՝ Երկրի ղեկավարության «պարտության հպարտությամբ» ու փիլիսոփայությամբ, թրքամետությամբ ու թրքաբարո քաղաքկանությամբ, այսօրվա Հայի անտարբերությամբ ու կռացած ապրելու ցանկությամբ։
Ես Ձեզ վստահեցնում եմ․
Այսպես չի շարունակվի և ափերից դուրս եկած Հայոց գետը կվերադառնա իր հազարամյա հունը»։