| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ազգային Ժողովում կառավարության ծրագրի քննարկումը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Խմբակցության անունից ելույթներն ավարտվեցին, այժմ կենտրոնական ամբիոնի մոտ է Նիկոլ Փաշինյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանն ու ասաց, որ եթե կառավարությունն ականջալուր լինի իրենց առաջարկներին, ապա իրենք կաջակցեն կառավարության ներկայացրած ծրագրին: «Բայց եթե կառավարության ներկայացուցիչները մեր առաջարկները չներառեն ծրագրում, ապա, միանշանակ, դեմ են քվեարկելու: Սակայն ուզում եմ ասել, որ անկախ հանգամանքից` կառավարության ծրագիրը կըննդունվի, թե ոչ, մենք շարունակելու ենք մեր անվերապահ աջակցությունը հայտնել կառավարությանը` իրականացնելու տնտեսական հեղափոխության»,- ընդգծեց Զոհրաբյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, թե ծրագիրը չի արտահայտում իրենց պատկերացումները, հետևաբար իրենք դեմ են քվեարկելու:
«Իմ քայլը» խմբակցությունը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի փոխանցմամբ, միաձայն կողմ է քվեարկելու` անվերապահորեն աջակցելու կառավարության գործունեությանը: