կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-22 21:37
Աշխարհ

Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատման նվազումը պետք է հեշտացնի Բաքվի ներգրավումը Եվրասիայի ինտեգրացիոն գործընթացներին. Коммерсантъ

Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատման նվազումը պետք է հեշտացնի Բաքվի ներգրավումը Եվրասիայի ինտեգրացիոն գործընթացներին. Коммерсантъ

Հայաստանում մի քանի ամիս տևած քաղաքական պայքարի ինտրիգը, որի գագաթնակետը դարձան արտահերթ ընտրությունները, հանկարծակիորեն ավարտվեց երկուշաբթի գիշեր: Արդյունքն անսպասելի էր շատերի համար, գրում է «Կոմերսանտ»-ը:

«Կոմերսանտ»-ը հարցում է իրականացրել մի շարք փորձագետների շրջանում, որոնք, գնահատելով ընտրությունների արդյունքները, կարծիք են հայտնել, որ ընտրություններն իրականում հանրաքվե են դարձել պատերազմի և խաղաղության հարցի շուրջ, որի ընթացքում ընդդիմությունը, խաղադրույք անելով ռազմական ռևանշի գաղափարի վրա, այդպես էլ չկարողացավ ընտրողների լայն աջակցություն ստանալ:

«Ռուսաստանում շատերի համար ընտրություններն ավարտվել են անսպասելի արդյունքով, սակայն այդ անսպասելիությունը պայմանավորված է կամ կասկածելի հարցումներով, կամ որոշ փորձագետների գնահատումներով, որոնք կողմ էին հանդես գալիս քաղաքական ուժերից մեկին և իրավիճակի օբյեկտիվ վերլուծություն չէին ներկայացնում»,- պարբերականի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսական պետական հումանիտար համալսարանի Հետխորհրդային և միջտարածաշրջանային հեազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Գուշչինը:

Փորձագետը հավելել է. «Ընտրությունները ցույց տվեցին, որ հին էլիտան և նրա առաջնորդներն անկարող են գտնվել հասարակությանը համախմբելու հարցում` անգամ ղարաբաղյան պատեարզմում պարտությամբ պայմանավորված դժգոհության պարագայում: Միևնույն ժամանակ ազգային ռևանշի գաղափարը, պարզվում է, պահանջված չէր հասարակության լայն շերտերի մոտ, որոնք նախընտրեցին այլ առաջնահերթություններ»:

Քաղաքական ուսումնասիրությունների ռուսական կենտրոնի տնօրեն Անդրեյ Ֆյոդորովը, իր հերթին, պարբերականի հետ զրույցում նշել է. «Ընտրությունները Հայաստանում հաստատել են աջակցությունը տարածաշրջանում` անցյալ տարվա նոյեմբերին Մոսկվայի միջնորդությամբ մշակված ապագա խաղաղության բանաձևին: Եթե կարգավորման ուղին շարունակվի, Ռուսաստանի համար դա կնշանակի իր հարավային սահմանների մոտ երկարաժամկետ անկայունության վտանգավոր օջախի չեզոքացման հնարավորություն»:

Քաղաքագետը նշել է նաև, որ միևնույն ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատման նվազումը պետք է հեշտացնի «Բաքվի ներգրավումը Եվրասիայի ինտեգրացիոն գործընթացներին»: Նրա խոսքով` «ընտրություններից հետո նոր փուլում արդեն Ռուսաստանի աճող ազդեցությունը Հայաստանում կարող է բնորոշվել ինչպես խաղաղապահությամբ, այնպես էլ հակամարտության նակխին կողմերի միջև նոր հարաբերությունների կառուցման առավել ակտիվ դերակատարմամբ»: