կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-19 22:54
Հասարակություն

«Հայաստան» դաշինքի առաջնորդները քվեարկելու են հետևյալ հասցեներում

«Հայաստան» դաշինքի առաջնորդները քվեարկելու են հետևյալ հասցեներում

«Հայաստան» դաշինքի առաջնորդները քվեարկելու են հետևյալ հասցեներում․

Հունիսի 20-ի ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կքվեարկի 7/3 ընտրական տեղամասում (հասցե՝ Երեւան, Բաշինջաղյան փող. 2-րդ նրբ., 4, թիվ 47 մանկապարտեզ ) ժամը՝ 10:30-ին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կքվեարկի 20/16 ընտրական տեղամասում (հասցեն՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղամավան 1-ին փողոց, 1-ին նրբանց, 18 շենք, Գեղամավանի միջնակարգ դպրոց),ժամը 13:00-ին:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը կքվեարկի 4/53 ընտրական տեղամասում (հասցե՝ Երեւան, Կիեւյան 16, Հայգույղշիննախագիծ ինստիտուտ), ժամը 11։30։