Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում այսօր հարձակում է տեղի ունեցել ՄԱԿ-ի գրասենյակի վրա: Զոհվել է 12 հոգի, այդ թվում՝ ՄԱԿ-ի երկու աշխատակից գլխատվել է: Վիրավորվել է ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը, որին, սակայն, հաջողվել է թաքնվել: Զոհվածների թվում են Նորվեգիայի, Ռումինիայի, Շվեդիայի և Ռուսաստանի քաղաքացիներ:
Աֆղանցի ցուցարարները բողոքել են ամերիկացի քահանայի կողմից Ղուրանն այրելու դեմ. տեղեկացնում է BBC-ն: Ամբոխը ուրբաթ օրվա աղոթքից հետո հարձակվել է ՄԱԿ-ի շենքի վրա` «Մահ Ամերիկային, մահ Իսրայելին» կոչերով:
Մարտի 20-ին ամերիկացի քահանա Ուեյն Սափը Ֆլորիդայում գտնվող իր եկեղեցում վառել է Ղուրանը: Մահմեդականների սուրբ գիրքն այրելու արարողությանը ներկա է եղել Թերի Ջոնսը՝ այն քահանան, որն անցյալ տարի առաջարկել էր սեպտեմբերի 11-ը Ղուրան վառելու միջազգային օր հռչակել:
Այսօր Ղուրանը վառելու դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Աֆղանստանի այլ քաղաքներում: Գերատ քաղաքում ցուցարարները հայտարարել են «Ցասման օր»: