Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի շուրջ իրավիճակը կարող է կարգավորվել երկրի ապառազմականացման եւ ՆԱՏՕ-ին չանդամակցելու պայմանով։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
Փաստորեն ներկայացնելով կարգավորման ծրագիրը՝ պետության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը ռազմական օգնություն կցուցաբերի Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններին, բայց ոչ ոք չի հայտարարել հենց հիմա Դոնբաս զինվորականներ ուղարկելու մասին:
Իրավիճակը կարգավորելու համար ժողովրդավարական երկրները պետք է նախեւառաջ ճանաչեն Ղրիմի թերակղզու բնակիչների որոշումը Ռուսաստանի հետ վերամիավորվելու մասին: «Առաջին բանը, որ անհրաժեշտ է անել բոլորին, այն է ճանաչել մարդկանց կամարտահայտությունը, որոնք բնակվում են Սեւաստոպոլում եւ Ղրիմում»,- ասել է Պուտինը: