|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Բաքուն կոչ է արել Անկարային ու Թբիլիսիին` ընդլայնել հակամարտությունների կարգավորման գործում փոխգործակցությունը: Այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է Բաքվում եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է Trend-ը:
«Անկասկած, մենք հանդես ենք գալիս դիվանագիտական ճանապարհով հակամարտությունների կարգավորման օգտին: Հակամարտությունների հարցը քննարկվում է բոլոր միջազգային կազմակերպություններում, և կարծում եմ՝ մենք պետք է էլ ավելի ընդլայնենք այդ հարցում փոխգործակցությունը»,- ասել է նա: