Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դուք երբևիցե լսե՞լ եք իմ ընտանիքի անդամի, բարեկամի կամ հարազատի կողմից որևէ լկտիություն որևէ տեղ։ Եթե մերոնք չեն անում, ովքե՞ր պետք է անեն»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` հունիսի 11-ին Եղվարդ քաղաքում պատասխանելով քաղաքացու հարցին։
Քաղաքացին հարցնում էր՝ երաշխավորո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանը, որ իր ընտրվելուց հետո չեն լինի արտոնյալներ, քանի որ մարդկանց հիմա վախեցնում են, թե եթե նախկնները գան, կսկսեն շրջել թիկնազորով, ճնշել մարդկանց։ Քաղաքացիու դիտարկմանը, թե խոսքը վերաբերում է վերջին տարիներին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «2008 թվականից հետո ես իշխանության հետ որևէ առնչություն չեմ ունեցել, 2009-ից մինչև 2018 թվականը նույնիսկ շփումներ չեմ ունեցել, որովհետև շատ հարցերում համաձայն չեմ եղել:
Բացառվում է, որ պաշտոնյաներն անտեղի թիկնազորով շրջեն։ Նման կարգի դրևորումներ թույլ չենք տալու։ Խստության տեսանկյունից` բավարար կամք ունեմ։ Խստությունը ո՞րն է։ Մեկ-մեկ լինում է՝ մի հատ նայում ես, ու հերիք է արդեն, մարդ իր տեղում նստում է»։
Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ արդեն իսկ հայտարարվել է՝ Կոնդի ամառանոցները դարձնելու են վերականգնողական կենտրոններ: «Սա նշանակում է, որ բարձր պաշտոնյաները բնակվելու են իրենց տներում՝ սովորական քաղաքացիների պես, շփվելու են իրենց հարևանների հետ։ Նման պարագայում համը հանել կամ ինչ-որ նման բան շատ դժվար է լինելու անել։ Ես օրինակ եմ բերել Անդրանիկ Մարգարյանին, ով 7 տարի եղել է վարչապետ, 7 տարի ապրել է իր բնակարանում և 7 տարի իր հարևանների հետ կիրակի օրերին նարդի է խաղացել։ Պաշտոնյային ժողովրդից բաժանող այդ պատնեշը պետք է վերացվի»,- ասաց նա։