|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանը և Բելառուսը հունիս-սեպտեմբեր ամիսներին երեք համատեղ զորավարժություններ կանցկացնեն Բելառուսի տարածքում: Այս մասին հայտարարել է ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգի հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ժուրավլյովը. հայտնում է «Կրասնայա զվեզդա» թերթը:
Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվելու ռադիացիոն-քիմիական-կենսաբանական պաշտպանության զորքերի, ինժեներական զորքերի, նյութատեխնիկական ապահովման և ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից խնդիրների համատեղ լուծմանը:
«Ամառային ուսումնական շրջանի մեկնարկով մենք ձեռնամուխ ենք եղել «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժություններին նախապատրաստվելու հիմնական փուլին: Դրանից առաջ անցկացվել են շտաբի մի շարք բանակցություններ, հրամանատարաշտաբային դասընթացներ՝ տարբեր մակարդակի շտաբերի օպերատիվ խմբերի ներգրավմամբ», - ասել է Արևմտյան ռազմական շրջանի հրամանատարը: