Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանում «Նամախվանի» հիդրոէլեկտրակայանի շինարարության հակառակորդները, ենթադրաբար, ունեն «կապեր արտերկրում»: Այս մասին հայտարարել է Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը «Палитра недели» թերթին տված հարցազրույցում, որը լույս է տեսել հունիսի 14-ին:
«Ենթադրաբար, այդ ուժի պոչերը գոյություն ունեն ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում,- ասել է Յազգանը։- Ես Ռուսաստանի վերաբերյալ ապացույցներ չունեմ, որ հայտարարեմ: Վրաց-թուրքական համագործակցության թշնամիները կարող են լինել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Եվրոպայում և այլ երկրներում»։
Թուրքիայի դիվանագիտական առաքելության ղեկավարը նաև հայտարարել է, որ Վրաստանն էլեկտրաէներգիայի կարիք ունի, ուստի «Նամախվանի» հիդրոէլեկտրակայանի նախագիծը կարևոր է երկրի համար:
Հարկ է նշել, որ անցյալ տարվա հոկտեմբերից Վրաստանում բողոքի ցույցերը չեն դադարել՝ կապված Իմերեթիի Ռիոնի գետի կիրճում գտնվող Նամախվանի հիդրոէլեկտրակայանի շինարարության մեկնարկի հետ, որը ղեկավարում է թուրքական Enka ընկերությունը: Ցուցարարները նշում են ծրագրի հավանական վտանգի մասին և դեմ են ՀԷԿ-ի տարածքը 99 տարով օտարերկրացիներին վարձակալության հանձնելուն: