|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Համաշխարհային համաճարակի, ինչպես նաև անցյալ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի պատճառով հետաձգվել է Վրաստանի սահմանների սահմանազատման և գծանշման գործընթացը: Այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ խորհրդարան ներկայացրած զեկույցում:
Նշվում է, որ գործընթացը վերականգնելու համար Վրաստանը պատրաստ է առաջիկայում կատարել համապատասխան աշխատանքներ:
«Հանձնաժողովների նիստերը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է շարունակվեն»,- ընդգծվում է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Վրաստանը նույնպես ունեն սահմանային չլուծված խնդիրներ։ 2019 թ. վրացական իշխանությունների անկարողության պատճառով Ադրբեջանը ներխուժել էր վրացական տարածք և բռնազավթել վրացական վաղ միջնադարյան Դավիդ Գարեջիի վանական համալիրը։