|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Կապիտուլյանտ Փաշինյանը շարունակում է վարչական ռեսուրսն օգտագործել՝ իր հանրահավաքներին մարդ բերելու և հայրենավաճառ իշխանության վերարտադրման համար։ Դավաճանն այսօր լինելու է Արագածոտնում։
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Աշտարակում հանդիսատես հավաքելու գործին է լծվել Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը, ըստ մեր հավաստի տեղեկությունների, բուժկենտրոնի անձնակազմի առաջ խիստ պահանջ է դրել՝ պարտադիր ներկա լինել կապիտուլյանտ իշխանության նախընտրական հանրահավաքին եւ բերել հարազատներին, ընտանիքի անդամներին՝ ցուցակներով։ Արգիշտի Հովհաննիսյանը սպառնացել է նաեւ, որ անպայման ստուգելու է ցուցակները, թե ով ում բերեց ու քանի հոգու բերեց։
Ի դեպ, Արգիշտի Հովհաննիսյանը Աշտարակի բուժկենտրոնի տնօրեն է նշանակվել 2019-ի մարտի 27-ին՝ կապիտուլյանտ իշխանության ձեռամբ։