կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-19 12:54
Քաղաքական

Կապիտուլյանտի կոչերը և դրան զուգահեռ անհասկանալի քայլերը աշխարհի համար, խիստ անադեկվատ էին երևում․ Արտակ Զաքարյան

Կապիտուլյանտի կոչերը և դրան զուգահեռ անհասկանալի քայլերը աշխարհի համար, խիստ անադեկվատ էին երևում․ Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս պաշտոնական հայտարարությունը կապիտուլյանտն արել էր պատերազմի 13-րդ օրը, ֆրանսիական TV5Monde-ին տված հարցազրույցում։ Նա կոչ էր անում աշխարհին՝ իրենց մեջ ուժ գտնել և ճանաչել Արցախը։ Այս կոչը գուցե հարգեին, եթե Հայաստանը, պատերազմի առաջին օրից պատրաստվեր և գոնե 10-րդ օրը ԱԺ-ում նախաձեռներ Արցախի ճանաչումը՝ դրանից բխող իր բոլոր ռազմա-քաղաքական հետևանքներով։ Այդ դեպքում, Հայաստանին կանգնեցնելու համար, աշխարհը գուցե նաև պարտադրեր ադրբեջանին ու թուրքիային՝ դադարեցնել ռազմական գործողությունները։
 
Այնինչ, հենց նույն օրը, կապիտուլյանտի արտգործնախարարը, Մոսկվայում մոտ 10 ժամ բանակցում էր ՌԴ և ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Բանակցում էին առաջին հրադադարի շուրջ, որը խախտվեց շատ խորհրդավոր պայմաններում։
Ադրբեջանին և Թուրքիային, այդ պահին ձեռնտու չէր խախտել ռուսական միջնորդությամբ ձեռքբերված հրադադարը։ Դա անհարգալից վերաբերմունք էր Ռուսաստանի նկատմամբ։ Հատկապես, որ Մոսկվայում, մոտ 10 ժամ տևած բանակցությունները չէին կարող միայն հրադադարին վերաբերել։ Պարզ է, որ այլ հարցերի շուրջ էլ էին ինչ-որ համաձայնության եկել։ Ողջ աշխարհն էր հասկանում, որ Արցախում պատերազմը նաև խոշոր տարածաշրջանային շահեր է իր մեջ պարունակում, որին ցավոք կուլ գնացին Արցախն ու Հայաստանը՝ կորցնելով ամեն ինչ։
 
Հոկտեմբերի 10-ին չհարգված հրադադարը, չհարգվեց նաև հոկտեմբերի 17-ին և 24-ին՝ ձեռքբերված համապատասխանաբար Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդություններով։ Երկուսն էլ խախտվել են ադրբեջանի կողմից, թուրքիայի դրդմամբ՝ հասկանալի պատճառներով։ Շուշիի ճանապարհն արդեն երևում էր։ Դա երևաց նաև կապիտուլյանտի քաոսային գործողություններից ու ռազմաճակատում տիրող անհասկանալի կառավարումից։ Որովհետև հոկտեմբերի 4-ի անիմաստ օպերացիայից հետո, այլևս չվերականգնվեցին դեպի Շուշի և դեպի Սյունիք տանող պաշտպանական գծերը։
 
Ասել, որ աշխարհը չէր հետևում Արցախյան պատերազմին՝ մեծ սխալ է։ Սակայն կապիտուլյանտի կոչերը և դրան զուգահեռ անհասկանալի քայլերը աշխարհի համար, խիստ անադեկվատ էին երևում։ Ենթադրում եմ, որ շատ երկրներ կամ ունեին տեղեկություններ, կամ էլ գլխի էին ընկնում, որ այս խաղում Հայաստանի կառավարությունը բոլորովին չի գիտակցում, կամ չի հետապնդում իր ազգային շահը։
Դա էր պատճառը, որ նույնիսկ ադրբեջանի և թուրքիայի սանձազերծած պատերազմը չքննադատվեց, էլ ու՞ր մնաց, թե Նիկոլին լսելով՝ ճանաչեին Արցախը։
 
Հ.Գ.
Նշեմ, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազում, Հայաստանը շատ մոտ էր Արցախի ճանաչմանը և նույնիսկ կառավարությունը հավանություն էր տվել նախագծին, որպեսզի ուղարկի ԱԺ։ Որոշ գնահատականներով, այդ քայլը ևս պատճառներից մեկն էր, որպեսզի ադրբեջանը հրադադար խնդրի»։