կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-28 11:34
Քաղաքական

Ի՞նչ սրտով են սպորտսմենները, «մտավորականները» սեղմում կապիտուլյանտի ձեռքը. քաղաքագետ

Ի՞նչ սրտով են սպորտսմենները, «մտավորականները» սեղմում կապիտուլյանտի ձեռքը. քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հաճախ խոսում եմ այն մասին, որ Հայաստանի ռազմաքաղաքական էլիտան, տապակվելով ներքին գզվրտոցների մեջ, սկզբից ներսում պարտվեց թուրքին 2018 թվականին, ապա 2020 թվականին ամրագրեց իր պարտությունը թուրքին Արցախում։ Մեր «էլիտան» քաղաքացի Նիկոլից ոչ պակաս պատասխանատու է այս աղետի համար (հիշում եք չէ՞, ոնց էին խորհրդարանական «ընդդիմության» անդամները պատերազմի օրերին մասնակցում ԱԽ նիստերին, տեղեկանում աղետալի իրավիճակի մասին, իսկ հետո, դուրս գալով Կառավարության շենքից, մեզ «Արծրուն տատու հեքիաթներ» պատմում, թե «գաղթում ենք»): Բայց....
 
Էլիտան մի կողմ, սակայն ո՞նց են հասարակ մարդիկ, սպորտսմենները, «մտավորականները» հանդիպում կապիտուլյանտի հետ։ Ի՞նչ սրտով են սեղմում նրա ձեռքը։ Քաղաքականությունը բարոյական երևույթ է, սակայն էսպիսի մարդիկ են այն անբարոյական դարձրել։
 
Ստում են և թաքցնում սեփական ողորմելիությունը նրանք, ովքեր ասում են․ «Հարգեք վարչապետի ինստիտուտը»: Ինստիտուտը մարմնավորում է մարդը։ Մեր դեպքում` մարդ, ով վիժեցրեց բանակցային գործընթացը, հրահրելով պատերազմ, և 5 հազար արև բալեքի տարավ սպանդի։
 
Դուք որ «ինստիտուտն եք» հարգում, այն ինստիտուտը, որը Հայաստանն ինքնիշխան պետությունից, կայացած բանակով և անվտանգության համակարգով ու Արցախով դարձրեց ՌԴ-ի խնամակալության տակ գտնվող միավորի, որը նման է այն հեռու բարեկամի, որին չես կարող Նոր տարում տում չթողնել ու ստիպված ես հանդուրժել իր ներկայությունը։
 
Նրանք, ովքեր իրեն բարևում են, դիմում եմ «պարոն վարչապետ», իրենք իրենց հարց տվե՞լ են՝ ինչ չի արել Նիկոլը մեր ազգի և պետության հետ, ինչը կուզենար անել Իլհամը կամ Էրդողանը։
 
Նա, ով սեղմում է նրա ձեռքը, վաղն առանց սրտի կսկիծի կսեղմի Ալիևի ու Էրդողանի ձեռքը»։