|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Այսօր` կառավարության նիստի վերջում, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գոհունակությամբ հայտարարեց. «Այսօր ռեկորդ խփեցինք` հա'մ հասցրեցինք հայտարարություն անել, հա'մ օրակարգը հասցրեցինք, և նիստը կարճ տևեց, եթե չլիներ Արփինե Հովհաննիսյանի երկար զեկույցը»:
Նշենք, որ Կարեն Կարապետյանը դեմ է երկար ու ձանձրալի զեկույցներին: Նա ամեն ինչ արել է, որ կառավարության նիստերը կարճ տևեն, զեկույցները հակիրճ լինեն: Իսկ Արփինե Հովհաննիսյանի զեկույցը շատ երկար տևեց:
Երբ հերթական անգամ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ասելու բան ունի` օրակարգի ինչ-որ հարցի հետ կապված, Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Պարո'ն Հարությունյան, դա մասնագիտական քննարկում է, եթե ասելու բան ունեք, պարոն Թովմասյանի հետ առանձին նստեք, խոսեք, առանց էդ էլ, երբևէ եղած` երկար զեկույց ունեցանք»: