կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 17:36
Հասարակություն

Այս պահին հազարավոր ոստիկաններ են ԱԺ-ի ներսում, նիստերի դահլիճում կապի խնդիր ունեինք՝ անջատած էր ամեն ինչ. Խամոյան

Այս պահին հազարավոր ոստիկաններ են ԱԺ-ի ներսում, նիստերի դահլիճում կապի խնդիր ունեինք՝ անջատած էր ամեն ինչ. Խամոյան

Նիկոլ Փաշինյան գոյություն չունի. նա իր գոյությունը քարշ է տալիս բազմաթիվ ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների միջոցով. Այս պահին հազարավոր  ոստիկաններ են ներսում, ԱԺ նիստերի դահլիճում կապի խնդիր ունեինք: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության ցույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Անջատած էր ամեն ինչ, տասնյակ ԱԱԾ աշխատակիցներով  Նիկոլ Փաշինյանը պաշտպանվում էր իր նախկին գործընկերներից»,- ասաց նա:

Նշենք, որ այս պահին Դեմիրճյան փողոցը փակ է ոստիկանների կողմից։ Սաղավարտներով ու վահաններով զինված ոստիկանները մի քանի շարքով փակել են այն:

ԱԺ-ում այս պահին կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է: ԱԺ-ում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմադիր պատգամավորները եւս ներսում են: «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը ընթերցել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը: