|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հունիսի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ Սելջուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակության հետ:
Հասանովն ասել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտում՝ իր պաշտպանական կարողություններն ընդլայնելու համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներն ու հիմնական ուղղությունները: