Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն` վկայակոչելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից հետո արված հայտարարությունը:
«Ակտիվ կերպով զարգանում է մեր երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը: Այսօր մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ` չնայած հանգամանքին, որ ռուսական տեխնիկայի ձեռք բերման առնչությամբ արդեն ստորագրված պայմանագրերի արժեքը կազմում է 5 միլիարդ դոլար, որից 3 միլիարդն արդեն իրականացված է»,- մանրամասնել է Ալիևը Ռուսաստանի «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստում:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը հաստատել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններում նկատվող դրական աճը:
«Թեև մեր անձնական շփումներում դադար է եղել, մեր երկրների հարաբերությունները շարունակել են զարգանալ և բարեհաջող զարգանում են: Ամրապնդվում են առևտրատնտեսական հարաբերությունները, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև անցյալ տարի կազմել է 2,5 միլիարդ դոլար»,- ընդգծել է Պուտինը: