|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Չինաստանը կշարունակի Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ բարձրացնելով դրա մակարդակն ու շրջանակը. մայիսի 5-ին հայտարարել է ՌԴ-ում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյը։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։
Չժան Հանհոյը նշել է, որ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը համապատասխանում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի հիմնարար շահերին, ինչպես նաև նպաստում է տարածաշրջանային կայունությանն ու զարգացմանը։
«Չինաստանը մեծ նշանակություն է տալիս այդ ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությանը և աշխատելու է ռուսական կողմի հետ՝ ավելի բարձր մակարդակով և լայնածավալ ռազմատեխնիկական համագործակցությունը խթանելու համար»,- ասել է Չինաստանի դեսպանը։