կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-16 12:29
Աշխարհ

Վաղ առավոտից Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա՝ փակ են պահում միջպետական ավտոմայրուղիները

Վաղ առավոտից Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա՝ փակ են պահում միջպետական ավտոմայրուղիները
Վաղ առավոտից Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա. հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի ֆեյսբուքյան էջը։
 
«Մեր հայրենակիցները փակ են պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները` Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա, Ֆրանսիա – Իտալիա, Գերմանիա – Դանիա։
 
Հայությունը պահանջում է Արցախի միջազգային ճանաչումը և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում»,- գրված է հանձնակատարի ֆեյսբուքյան էջում։