Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան` պահանջելով լուծարել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP):
Դատախազությունը պնդում է, որ կուսակցությունը գործում է ի շահ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ), որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում:
Երեկ խորհրդարանում իշխող կոալիցիայի անդամները քվեարկել են այդ կուսակցությունից պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին մանդատից զրկելու համար:
Թեման քննարկվել էր երկար ժամանակ, բայց շատ քաղաքական վերլուծաբաններ համոզված էին, որ Էրդողանը չի համաձայնի դրան, քանի որ իր կուսակցությունը նույնպես ժամանակին եղել էր նման իրավիճակում. այն կուսակցության գործունեությունը, որի հետ Թուրքիայի ներկայիս նախագահը սկսել էր իր քաղաքական ուղին, մի քանի անգամ արգելվել էր իշխանությունների կողմից: