Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի վերաբերյալ դատարանի կայացրած վճիռը կբողոքարկվի Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նշենք, որ քիչ առաջ դատարանը Հայկ Սարգսյանն արդարացվեց ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածով, իսկ սպանության փորձի մեղադրանքը, որը վերաորակվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, կիրառվեց վաղեմության ժամկետ։ Ըստ էության, դատարանը մեկ հոդվածով արդարացրեց Հայկ Սարգսյանին, մյուսով՝ մեղավոր ճանաչեց։
«Ես այս մասով բավական մանրամասն ճառում անդրադարձել էի, հիմա դատարանն ընտրեց նվազագույն շեմը, այսինքն՝ եթե այն ժամանակ դրել էին նման ծանր մեղադրանքներ, որպեսզի վաղեմություն չկիրառվի, կալանքի տակ պահեն, այս փուլում դատարանը չկարողացավ վեր կանգնել այդ վիճակներից։ Մենք պարտադիր վերաքննիչ բողոք կներկայացնենք նաեւ անզգուշության մասով։ Կարծում եմ՝ կունենանք դրական արդյունք։ Այնտեղ էլ խիստ կարեւոր է, թե ովքեր կլինեն դատավորները, որովհետեւ Վերաքննիչում կան դատավորներ, որոնց հհամար գործի փաստական հանգամանքները որեւէ նշանակություն չունեն, կարեւորը, թե ինչ գործ է, կան դատավորներ, որոնք օբյեկտիվ, արդար դատաքննություն են իրականացնում։ Որը արդար դատաքննություն կիրականացնի, վստահեցնում եմ, որ արդարացման դատական ակտ նաեւ այս հոդվածով կկայացնի»,- նշեց Սարգսյանը։
Նրա դիտարկմամբ՝ դատախազությունն էլ կբողոքարկի դատարանի որոշումը. «Որովհետեւ դատախազությունը միշտ բողոքարկում է՝ տեղի, թե անտեղի։ Երբ ասում են՝ դատավորները եւ դատախազները ծանրաբեռնված են, պետք է անիմաստ բողոքներ չներկայացնեն։ Ամբողջ դատախազությունը չգիտե՞ր, որ այստեղ սպանության փորձի մեղադրանք ընդհանրապես չէր կարող լինել, իհարկե գիտեին։ Քննչական ամբողջ ապարատը չգիտե՞ր։ Այս ամենը եղավ այն փուլում, երբ եղավ իշխանափոխություն, այն էյֆորիայի տակ բոլորը փորձում էին ենթադրյալ ապօրինություններով օրինականություն ապահովել»։
Տես նաև՝ Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանն արդարացվեց: