Փոխարժեքներ
24 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.72 |
EUR | ⚊ | € 449.77 |
RUB | ⚊ | ₽ 4.5731 |
GBP | ⚊ | £ 515.33 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Կանխատեսել էր դատավորի գործողությունները։ Հրապարակային բոլորս տեսանք՝ դատավորն ինչ կոպիտ խախտումներ է թույլ տալիս, ինչպես է ձգտում, ջանքեր գործադրում հասցել այս տարամաբանական կետին»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչելու մասին վերդիկտի հրապարակումից հետո ասաց Սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ մեղադրական վերդիկտ կայացվեց, սեպտեմբերի 29-ին լինելու են լրացուցիչ դատալսումներ, քննարկվելու է պատիժ կիրառելու հարցը։
«Մեղադրողը պետք է պատժի տեսակ ու չափի մասին միջնորդություններ ներկայացնի։ Կրկին կանխատեսում ենք, ինչպես սա էր կանխատեսելի, ազատազրկման հետ կապված պատիժ են միջնորդելու, դատարանն էլ այնպիսի չափով է տալու, որ Միքայել Սրբազանին մինչև ընտրություններ պահի փակի տակ։ Ակնհայտ անմեղ մարդուն երբ մեղավոր են ճանաչում, չի կարելի սպասել արդարադատություն այս դատավորից»,- ասաց Արա Զոհրաբյանը։