|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
««Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ իշխանությունը «փախել է իր տակից», և ընտրություններին չեն կարողանալու համապատասխան քվե ապահովել, որոշել է կտրուկ գործողությունների դիմել։ Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, նախարարներին ու մարզպետներին հանձնարարված է իրենց գերատեսչություններում համապատասխան «աշխատանքներ» տանել, որպեսզի որևէ ձայն չկորչի, ավելին՝ աշխատակիցներին պարտադրել են ներկայացնել 10 հոգանոց ցուցակ, որը պետք է ներկայացվի մինչև հունիսի 15-ը։
Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, պետական կառավարման համակարգը մեծամասամբ ընդվզում է գերատեսչական այդ տեռորի դեմ կամ պարզապես արհամարհում է: Զուգահեռ տեղեկություններ ենք ստանում, որ մեծ թվով հրաժարականների դիմումներ կան տարբեր գերատեսչություններում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։