կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-13 11:00
Առանց Կատեգորիա

Ի՞նչ տանել լողափ. անհրաժեշտ իրերի ցուցակ

Ի՞նչ տանել լողափ. անհրաժեշտ իրերի ցուցակ

Ամառային արձակուրդները մեկնարկել են, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է մեկնելու լողափ` թոթափելու ամբողջ տարվա ընթացքում կուտակված լարվածությունն ու հոգնածությունը:

 

Շատերը, հատկապես` նրանք, ովքեր առաջին անգամ են մեկնում ծով, չգիտեն, թե ինչ է անհրաժեշտ վերցնել լողափ գնալիս, որպեսզի հանգիստն անցնի հօգուտ, ոչ թե ի վնաս:

 

Մասնագետները խորհուրդ են տալիս մի քանի անհրաժեշտ պարագաներ, որոնք կօգնեն ձեզ լիարժեք վայելել հանգիստը` խուսափելով տհաճ անակնկալներից:

 

Ամենից առաջ հարկավոր են մեծ, լայնեզր գլխարկ, արևային ակնոց, ինչպես նաև` արևապաշտպան քսուքներ` կատարյալ արևայրուք ունենալու և մաշկը չայրելու համար: Ի դեպ, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում արևի տակ պառկել մինչև առավոտյան ժամը 11:00-ն, ապա նաև` երեկոյան 17:00-ից հետո: Ինչ վերաբերում է հագուստին, ապա խորհուրդ է տրվում բացի լողազգեստից, որից նախընտրելի է վերցնել 2 հատ, բացի շորտերից և 2-3 թեթև վերնազգեստից, վերցնել նաև տաք թիկնոց կամ հագուստ: Հիշեք, որ ամենաարևոտ վայրերում անգամ եղանակը անկանխատեսելի է:

 

Խորհուրդ է տրվում նաև վերցնել մեկ զույգ սպորտային կոշիկ. երբեք չեք իմանա, թե ինչ արկածներ են սպասվում ձեզ հանգստի մեկնելիս:

 

Եվս մեկ խորհուրդ: Վերցրեք ձեզ հետ փոքրիկ զարդ և երեկոյան հագուստ` մոտակա սրճարանում կամ ռեստորանում անկաշկանդ ու հարմարավետ զգալու համար: