կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 20:20
Հասարակություն

ՀԳՄ ցավակցագրից հետո ՊՆ-ն ուղղել է զոհվածի անունը

ՀԳՄ ցավակցագրից հետո ՊՆ-ն ուղղել է զոհվածի անունը

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել 1989 թ. ծնված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը։

Yerkir.amհրապարակել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ցավակցագիրը՝ հայտնելով, որ զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Յուրայի Խուրշուդյանը ՀՅԴ Արարատի «Սմբատ Թաթոսյան» կոմիտեության վաստակաշատ անդամ Յուրա Խուրշուդյանի որդին է, երկու անչափահաս երեխաների հայր:  

Ցավակցագրի հրապարակումից հետո պաշտպանության նախարարության կայքում արագ փոխվել է զոհվածի անունը, և Վ. Յ. Խուրշուդյանը դարձել է Գ.Յ. Խուրշուդյան:

Թվում է՝ մանրուք է: Թեև զինվորի կամ սպայի անունը սխալ հրապարակելը, այն էլ պաշտպանության նախարարության կողմից, չի կարող մանրուք համարվել: ՊՆ-ում հավանաբար մոռացել են, որ ամեն նման հրապարակմանը շունչները պահած հետևում են տասնյակ հազարավոր զինծառայողների ընտանիքներ ու հարազատներ, և ամեն մի տառը կամ վրիպակը կարող է սթրեսի ենթարկել մարդկանց: Մյուս կողմից՝ դա և՛ անարգանք է սպայի հանդեպ, և՛ խոսում է «Վաղոների» ղեկավարած պաշտպանական գերատեսչությունում առկա «բարդակի» մասին:

Վ. Սարգսյան