կարևոր
3862 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-04 16:33
Քաղաքական

Բերանդ մյուռոնով ողողիր, նոր տղաների անունը տուր․ զոհվածի մայրը Փաշինյանին

Բերանդ մյուռոնով ողողիր, նոր տղաների անունը տուր․ զոհվածի մայրը Փաշինյանին

«Ուզում եմ Փաշինյանին հարց տալ՝  դո՞ւ որ երկրի շահերն ես պաշտպանում, Ալիևն իր երկրի շահերն է պաշտպանում, իսկ դու՞»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ, զոհված զինծառայողի մայր Արուս Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանում արված հայտարարություններին, ինչպես «Եվրանյուզ»-ին տված հարցազրույցին:

Նա նաև հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին և նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին, թե կարող են ասել՝ տղաները զոհվել են հանուն ո՞ր խաղաղության։

«Ամեն անգամ այր ու կին անդրադառնում եք զոհված տղաներին։ Նախ հայտնի խոսք կա․ ասում են՝ բերանդ մյուռոնով ողողիր, նոր տղաների անունը տուր։ Այս տղաները զոհվել են հանուն ո՞ր խաղաղության, քո վարած խաղաղությա՞ն, որ 120 հազար ժողովուրդ սովամա՞հ է լինում։ Մեզ քո խաղաղությունը պետք չէ, մենք խաղաղություն չենք մուրում։ Այսօր քո սահմանից մարդ են գողանում: Մեր տղաները զոհվել են հանուն հայրենիքի, և մենք չենք թողնելու, որ դու մեր հայրենիքը մասնատես, ծախես  ու ապրես»,-ասաց Արուս Հարությունյանը։

Զոհվածի ծնող Աշոտ Զաքարյանին ևս զայրացրել է Փաշինյանի այն արտահայտությունը, թե տղաները զոհվել են հանուն ապագա խաղաղության։

«Ո՞ր խաղաղության, այն խաղաղությանը, որ պարտադրում է Ալի՞ևը։ Չէ, մեր տղերքը դրա համար չեն զոհվել, զոհվել են հանուն հայրենիքի և հանուն այն հողի, որ էսօր ուզում է ծախել: Մեր տղերքը հանուն իր պատեկարացրած խաղաղության չեն զոհվել»,- նշեց Աշոտ Զաքարյանը։