կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-24 23:00
Քաղաքական

Այս մարդիկ ստելու հետ որեւէ խնդիր չունեն՝ խղճի, գիտակցության, հայրենասիրության․ Ռոբերտ Քոչարյան

Այս մարդիկ ստելու հետ որեւէ խնդիր չունեն՝ խղճի, գիտակցության, հայրենասիրության․ Ռոբերտ Քոչարյան

Այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով՝ իրականում չկա որեւէ մի կետ, որը կարող են վերցնել եւ թմբկահարել, թե՝ խոստացել եւ արել են. «Զրոյական արդյունք։ Այս իշխանության շրջանակներում չկան մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում իրենց փողոցում, շենքում, բակում. ուղղակի չկան։ Մարդիկ, որոնք համակերպվել են ուսապարկ լիենու կարգավիճակի հետ, եւ այդ մարդիկ պետք է համոզեն մեր քաղաքացիներին, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է. չեմ կարծում, որ սա որեւէ հեռանկար ունի իրենց համար»։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքներին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Այսպես աայս պատերազմը չպետք է ավարտվեր. սա իմ խորին համոզմունքն է, եւ սրա համար մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն»։

Նա անդրադարձել է նաեւ իրենց աշխատանքը դժվարացնող խնդրին.

«Այս մարդիկ սրբություն չունեն։ Այդ մարդիկ ստելու հետ որեւէ խնդիր չունեն՝ խղճի, գիտակցության, հայրենասիրության։ Այս մարդիկ համադրելի չեն։ Այս մարդիկ համադրելի չեն իշխանական կառույցում որեւէ դերակատար ունենալու հետ։ Այնուամենայնիվ մենք դեռ ունենք մեր ժողովրդի, մեր քույրեր ու եղբայրների մոլորված մի զանգված, որոնք դեռ հավատում են. ամենից դժվար աշխատանքը լինելու է այդ զանգվածին փորձել համոզել, այսպես ասած՝ հետ դարձի ճանապարհի ուղղել։ Դժվար է լինելու, քանի որ մարդիկ ժամանակին ոգեւորությամբ մասնակցել են 2018 թվականի փոփոխություններին, եւ այսօր չեն կարողանում, չեն ուզում, դժվարանում են ընդունել, որ այս ամենը բերեց երկրի համար աղետալի հետեւանքների։ Մենք պետք է օգնենք այդ մարդկանց՝ ընտրել ճիշտ ճանապարհը, իսկ այդ ճանապարհը հայրենասիրությունն է, Հայաստանի Հանրապետությունն է։ Այսպիսի խնդիրներ են կանգնած մեր առջեւ։ Մեր հույսն այդ աշխատանքներում կապում ենք հենց ձեր հետ, ձեր աչքերի մեջ տեսնում եմ վճռականություն եւ տրամադրություն՝ ամեն ինչ փոխելու. վստահ եղեք, լավ է լինելու»։