կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-24 19:17
Քաղաքական

Չինաստանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիրը ստանալ ՀՀ տարածք մուտք գործելուն պես. ԱԳ նախարարի տեղակալ

Չինաստանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիրը ստանալ ՀՀ տարածք մուտք գործելուն պես. ԱԳ նախարարի տեղակալ

Փետրվարի 23-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը մասնակցեց Չինաստանի պետական կառույցների, խոշոր ձեռնարկությունների, գործարար ասոցիացիաների ղեկավարների և տարբեր երկրներում Չինաստանի դիվանագետների հետ առցանց համաժողովին: Համաժողովը նվիրված էր Հայաստանում առևտրա-ներդրումային միջավայրի խնդիրներին:

ԱԳ նախարարի տեղակալը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի տնտեսության կառուցվածքը, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները: Նա տեղեկացրեց Հայաստանում ներդրումային միջավայրի և տնտեսական գործունեություն ծավալելու պայմանների մասին:

Ռոբերտ Հարությունյանն անդրադարձավ նաև հայ-չինական միջկառավարական հանձնաժողովին, որի շրջանակներում քննարկում է երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի բարելավման խնդիրները, այդ թվում գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից, ինչպես նաև ներդրումային և այլ համագործակցության ծրագրեր:

Ռոբերտ Հարությունյանը նշեց նաև, որ Չինաստանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիրը ստանալ ՀՀ տարածք մուտք գործելուն պես, ինչը կարևոր խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, քիմիական, էլեկտրական սարքավորումների ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները: Առանձնակի ուշադրություն դարձվեց Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում ստեղծված առևտրային հնարավորություններին:

Համաժողովի ժամանակ չինական գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել նմանատիպ ձևաչափով քննարկումները:  

ՀՀ ԱԳՆ