կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-29 16:30
Աշխարհ

Ֆրանսիան պարտավորվում է պատերազմել Թուրքիայի դեմ Հունաստանի կողմից

Ֆրանսիան պարտավորվում է պատերազմել Թուրքիայի դեմ Հունաստանի կողմից

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ստորագրած համաձայնագրի համաձայն՝ Փարիզը և Աթենքը պարտավորվում են միմյանց անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել երրորդ ուժերի հարձակման դեպքում, նույնիսկ՝ եթե այս երկիրը ՆԱՏՕ-ում է. հայտնում է Focus-ը:

Հայտնի է, որ վերջին տարիներին Հունաստանի հիմնական թշնամին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, որը մշտապես ռազմական սադրանքներ է կազմակերպում Հունաստանի սահմանների մոտ: Երկու երկրները վիճարկում են տարածքներ և պայքարում ռեսուրսներով հարուստ տարածաշրջանների համար՝ ծովում և ցամաքում:

Հունաստանի կառավարությունում աղբյուրները հայտնել են, որ Հունաստանը հնարավորինս շուտ կստանա չորս ֆրանսիական «Բելհարրա» ֆրեգատներ` հակահրթիռային և հակասուզանավային վերջին զինատեսակներով: Հստակեցվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերն ունակ են հեռավորությունների վրա խոցել օդային թիրախներ:

Բարձր տեխնոլոգիական սպառազինության համակարգերով ֆրեգատները կգործեն Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրական ծովում: Բացի իրենց առաջադեմ հնարավորություններից, նրանք լիովին համատեղելի կլինեն և կկարողանան փոխազդել Rafale բազմաֆունկցիոնալ կործանիչների հետ:

Ըստ Հունաստանի կառավարության պաշտոնյաների՝ ֆրեգատներն առաջարկվում են Հունաստանին լավագույն գնով՝ ամբողջությամբ զինված և առաքման համար ռեկորդային ժամանակում: Սպասվում է, որ առաջին ժամանակակից «թվային» ֆրեգատը կստացվի 2025 թվականին, իսկ վերջինը՝ 2026 թվականին:

Ստորագրելով ռազմավարական գործընկերության համաձայնագիր՝ Հունաստանը և Ֆրանսիան ստանձնել են նաև ռազմական աջակցություն գոյություն ունեցող կառույցներից դուրս (ՆԱՏՕ և ԵՄ):