Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Մրգահովիտ գյուղի 19-ամյա բնակիչը, 2021թ․ հունվարի 9-ին, նշված գյուղի առանձնատներից մեկի դիմաց, ծանոթ տղամարդու ընկերուհու կիսամերկ լուսանկարներն իր բջջային հեռախոսում պահելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել ծանոթի մարմնի տարբեր հարվածներին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19-ամյա երիտասրդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: