Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի. ասել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը: «Մենք կորցրել ենք յոթ երեխա. նրանք ութերորդ դասարանցիներ էին՝ չորս տղա և երեք աղջիկ: Բացի այդ՝ մենք կորցրել ենք մեկ ուսուցչի և մեկ այլ կին աշխատողի»,- ասել է հանրապետության նախագահը:
Ըստ Միննիխանովի՝ 18 աշակերտ այժմ գտնվում է երեխաների կլինիկական հիվանդանոցում՝ «հրազենային վնասվածքներով և կոտրվածքներով, կապտուկներով»:
«Երկու մեծահասակ գտնվում է յոթերորդ հիվանդանոցում, իսկ մեկը՝ հանրապետական կլինիկական հիվանդանոցում: Նրանք ունեն նաև հրազենային վնասվածքներ»,- հավելել է նա:
Ավելի վաղ Թաթարստանի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Լիլիա Գալիմովան լրագրողներին հայտնել էր, որ վիրավորները կստանան 200-ից 400 հազար ռուբլի, զոհվածների ընտանիքները՝ յուրաքանչյուրը մեկ միլիոն ռուբլի:
Երեքշաբթի Կազանում 19-ամյա ուսանողը կրակ է բացել Ջաուդատա Ֆայզի փողոցում գտնվող ուսումնական հաստատության վրա. 21 մարդ վիրավորվել է: Հարձակվողը բերման է ենթարկվել: Պարզվել է, որ նրա զենքը պաշտոնապես գրանցված է։