|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվել: Միակ թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնին ընտրելուն կողմ է քվեարկել՝ 1 պատգամավոր, դեմ՝ 1, եւ 76 պատգամավոր էլ ձեռնպահ:
Այսպիսով Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվելու է։ Սա արդեն 2-րդ անգամն էր, ըստ օրենքի կարգավորման:
Մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 3-ին, Փաշինյանը, ինչպես ենթադրում է խորհրդարանն արձակելու ընթացակարգը, չէր ընտրվել վարչապետի պաշտոնում:
Իրավունքի ուժով խորհրդարանի արձակումն արձանագրելուց հետո հանրապետության նախագահը պետք է արտահերթ ընտրությունների անցկացման օր նշանակի: Խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ մինչ Ազգային Ժողովի նոր կազմով առաջին նիստը, այս արդեն արձակվող գումարման Ազգային Ժողովը շարունակելու է գործել: