Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն 4-րդ օրն է, ինչ Ազգային ժողովը շարունակում է ձեւավորել խորհրդարանի նախագահության կազմը: Նորընտիր խորհրդարանում նիստի եւս մեկ օր անցավ թեժ մթնոլորտում: Իշխող մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, շարունակ տապալում է ըստ Սահմանադրության պահանջի խորհրդարանական ընդդիմությանը հասանելիք Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրությունը:
Դա խորհրդարանին չի հաջողվել թե՛ առաջին, եւ թե՛ 2-րդ փորձից:
«Հայաստան» և «Պատվի ունեմ» խմբակցությունները կրկին առաջադրել են Սաղաթելյանի թեկնածությունը:
«Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ելույթի ժամանակ համոզմունք հայտնեց, որ սա եղել է իշխանության կազմակերպված դեմարշը, որպեսզի «Հայաստան» դաշինքը քվե խնդրի իրենցից: «Բայց մենք ձեզնից քվե չենք խնդրելու»,- նշում է Վարդևանյանը։
Այսկերպ է նաև արձագանքել փոխնախագահի թեկնածուն․ «Մենք ԱԺ-ում մուկն ու կատու չենք խաղում, թեկնածու ենք առաջադրել, քվեարկում եք քվեարկեք, չեք քվեարկում շարունակեք չքվեարկել։ Եթե ուզում եք, որ այս ամբիոնից, որպես թեկնածու, խնդրեմ քվե տաք չեմ խնդրելու»,- խոսքն ուղղելով խորհրդարանական մեծամասնությանը՝ նշել է Իշխան Սաղաթելյանը։
Ազգային ժողովը կշարունակի փոխնախագահի ընտրության քվերարկությունը վաղը՝ օգոստոսի 6-ին ժամը 10։00-ից։