կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-08 12:05
Քաղաքական

Երբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, կարող էի դնել թեկնածությունս, բայց ես հարգում եմ ժողովրդին. Ծառուկյան

Երբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, կարող էի դնել թեկնածությունս, բայց ես հարգում եմ ժողովրդին. Ծառուկյան

Նիկոլ Փաշինյանի ասածը տեղին է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ կառավարությունում օլիգարխներ չեն լինելու:

«Այն քաղաքական գործիչները, որոնք քաղաքականությունը համարում են իրենց համար բիզնես և քաղաքականությունը ծառայեցնում են իրենց բիզնեսի զարգացման, բարգավաճման, մենաշնորհ ձեռք բերելու համար, պետք է այդպես լինի»,- ասաց նա:

Դիտարկմանը` Սահմանադրությունն է արգելում, որ օլիգարխները, գործարարները կառավարությունում լինեն, Ծառուկյանն արձագանքեց. «Եթե չեք կարդացել, կարող եք կարդալ, տեղյակ չեք, կարող եք տեղյակ լինել, որ Ամերիկայի պես երկիրը, որ համար առաջինն է աշխարհում, այսօր ով է իրենց նախագահը: Կարող ա Սահմանադրություն գրողը ինքը չի հասկացել` ինչ ա գրել: Այսօր ձեզ ասում եմ` Թրամփը, որը եղել է շինարար, միլիարդատեր, Ամերիկայի նախագահն է, և Օբամայից ավելի արդյունավետ է այս ճգնաժամի ժամանակ կառավարում»:

Հարցին` ինքն է՞լ նման նպատակ ունի` կառավարել Հայաստանը, նա պատասխանեց, թե` ոչ: «Ուրեմն ասում եմ` ձեր ցավը տանեմ, Ծառուկյանն այդպիսի նպատակլ չունի, չի ունեցել: Ծառուկյանը հարգում է իր ժողովրդին և իր ժողովրդի որոշումներին, եթե Ծառուկյանը ցանկանար կարող էր, որ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, մենք մեր թեկնածությունը դնեինք, բայց ես հարգում եմ մեր ժողովրդին, այդպիսի նպատակ չունեմ և չեմ էլ ցանկանում այդ ծանրության տակ մտնել»,- հայտարարեց նա:

Վերջում Ծառուկյանը հավելեց, որ հաղթանակը եղել է, ամենակարևորը հաղթանակ պահելն է, որ «կարողանանք ժողովրդի սպասելիքը պահենք»: