Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 7-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 44, մարմնական վնասվածք պատճառելու` 16, խարդախության՝ 12, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 6-ական, յուրացման կամ վատնման ու գույքը դիտավորությամբ վնասելու՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, բնակարանային գողության, որսագողության, թմրամիջոցների ապօրինի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: