|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության և ինքնիրավչության՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու` 4, թմրամիջոցի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման՝ 3-ական, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, բնակարանային գողության, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և պատմության կամ մշակութային հուշարձաններ վնասելու կամ ոչնչացնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: