կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-12 13:43
Հասարակություն

Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 6 ավտովթար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 6 ավտովթար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության` 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման և ապօրինի ծառահատման՝ 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դատական ակտը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին օժանդակելու, ծեծի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: