Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը անդրադարձել է իշխանությունների կողմից ՀՅԴ անդամներին առաջադրված նոր մեղադրանքներին՝ նշելով հետևյալը.
«փաշինյանական ոստիկանական ու քննչական մամլիչը շարունակում է գործել ու ծառայել ոչ թե օրենքին, այլ՝ հայրենադավին ամենայն նվիրվածությամբ։ Այսօր էլ մեղադրանք են առաջադրել Իշխան Սաղաթեյանի եղբոր ու զարմիկի, Նաիրիի ու Գուրգենի նկատմամբ։ Է հետո՞։ Քիչ է դա, գնդակահարեք բոլորիս միանգամից։ Այս հայրենազրկողը չի հասկանում, որ անզոր է նման կերպ մեզ լռեցնել։ Մեղադրանք առաջադրեք, ձերբակալեք բոլոր դաշնակցականներիս, եղբայրներին, զարմիկներին, որդիներիս (ինչն էլ անում եք), մեկ է, դուք այլեւս վերջացած եք։ Դուք շպրտվելու եք պատմության աղբանոցը։ Հա երբեմն էլ պատահաբար միանալու են ձեր ձայնային հաորդագրությունները, որից պարզ կդառնա, ինչպես արդեն դարձավ, թե ինչ անասնական վախ ունեք մեր նկատմամբ։ Դուք ապագան չեք տեսնելու։ Ապագայում չեք լինելու, ապագան էլ ձեզ չի ուզում տեսնել»։
Հիշեցնենք, որ այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամներ Գուրգեն Սաղաթելյանին և Նաիրի Սաղաթելյանին: