|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի 25-ամյակի առթիվ հաջորդ տարվա համար կնախապատրաստվեն մի քանի կարևոր միջոցառումներ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Այդ ծրագիրը պատրաստվում է հաջորդ տարվա համար։ Մենք պայմանավորվել ենք, որ մեր աշխատակիցները կնախապատրաստեն համապատասխան նախաձեռնությունները»,- ասել է նա և հավելել․ «Վստահեցնում եմ, որ այն գեղեցիկ ու լավ կընդունվի մեր քաղաքացիների կողմից»: