Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ լինելով Մոսկվայի տեսակետին, գիտակցում է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տեղյակ է Արևմուտքի քայլերից, որոնք բարդացնում են այդ կարգավորումը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ազնվորեն ներկայացրել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը։ Նրանք շատ լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր ստանձնած պարտավորություններին, որ պատրաստ ենք շարունակել նպաստել Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների կարգավորմանը և այս գործընթացը լիարժեք ավարտին հասցնել։ Նրանք գիտեն, որ իրավիճակի կայունացման և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունները վերականգնելու մեր անկեղծ շահագրգռվածության ֆոնին Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն քայլեր են ձեռնարկում, որոնք բարդացնում են այս գործընթացը», - «Известиям»-ին տված հարցազրույցում ասել է ռուս նախարարը։
Լավրովը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները չեն շփվում ռուսական կողմի հետ, իսկ ինքը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել է 2023 թվականի նոյեմբերին։
«Վերջերս Ադրբեջանի ղեկավարությունը բողոքեց որոշ գործողությունների և հայտարարությունների դեմ, այդ թվում՝ կապված Հայաստանում ԵՄ առաքելության գործառույթների և կազմի ընդլայնման հետ: Դա իրենց որոշելիքն է»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։