կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-01 11:01
Հասարակություն

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն առցանց ձևաչափով. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն առցանց ձևաչափով. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

ՀՀ-ում ՌԴ դեսպանատից տեղեկացնում են՝ կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումների պատճառով մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը, անցկացվում են առցանց ձևաչափով, և յուրաքանչյուրը կարող է մասնակցել դրանց: Այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ 

Ստորև ներկայացնում ենք միջոցառումների ցանկը.

«1. Հայաստանի «Անմահ գունդ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել է «Իմ հերոսի պատմությունը» ակցիան: Դրան մասնակցելու համար կարող եք ձեր սոցիալական ցանցի էջում տեղադրել ձեր հարազատի լուսանկարը Հայրենական մեծ պատերազմին նրա մասնակցության մի փոքրիկ պատմությունով՝ օգտագործելով հետևյալ հեշթեգերը՝ #հաղթանակ75#Հայաստանիանմահգունդ2020.

2. «Գեորգևյան ժապավեն» ակցիա։ Այս ակցիային մասնակցելու համար դուք կարող եք ձեր սոցիալական ցանցերի էջերում տեղադրել ձեր նկարը ժապավենով՝ օգտագործելով #Հաղթանակ#ԵսհիշումեմԵսհպարտանումեմ հեշթեգերը։ Կարող եք նաև Facebook սոցիալական կայքում տեղադրել «Հաղթանակի խորհուրդ» հասարակական և երիտասարդական կազմակերպությունների համակարգող խորհրդի մասնակիցների պատրաստած շրջանակը 

3. Հայրենասիրական պոեզիայի ֆլեշմոբ #ՀիշեքՀաղթանակը: Ակցիայի մանրամասները՝ այստեղ. մասնակիցների տեսահոլովակները տեղադրվում են Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի YouTube ալիքում  ...

4. #Հաղթանակիխորհուրդ ֆլեշմոբ՝ երգեր և բանաստեղծություններ Հայրենական մեծ պատերազմի մասին: Մասնակիցների ուղարկած տեսանյութերից կկազմվի համերգ, որը կհեռարձակվի մայիսի 9-ին սոցիալական ցանցերում:
Մանրամասները`այստեղ.

5. «Խաղաղ երկնքի տակ» մանկական նկարների հանրապետական փառատոն: Արդեն ստացվել է ավելի քան 200 աշխատանք: Մանրամասները` այստեղ.

6. Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը մեկնարկել է «Պատերազմի նամակներ» նախագիծը, որի շրջանակներում երեխաները կարդում են նամակներ, որոնք իրենց հասակակիցները պատերազմի տարիներին ուղարկել են ռազմաճակատում կռվող իրենց բարեկամներին:

7. Առցանց վիկտորինա. «Մենք չենք կարող մոռանալ այս ճանապարհները. hիշում ենք, հպարտանում և հարգում»: Մանրամասները՝ այստեղ.
Հրավիրում ենք ձեզ ակտիվ մասնակցություն ունենալ նշված միջոցառումներն»։