կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-14 17:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնակցական Սարգիս Կարապետյանին ոստիկանները բերման են ենթարկել ԱԺ-ին մոտենալու համար

ՀՅԴ քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանն այս պահին Ոստիկանության Արաբկիրի բաժնում է՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրան ոստիկանները բերման են ենթարկել ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքին մոտենալու համար։ Սարգիս Կարապետյանը, պարզապես, որպես ՀՀ քաղաքացի, մտադիր էր հարցեր ուղղել ԱԺ այդ մուտքից դուրս եկող իմքայլական պատգամավորներին, բայց ոստիկանական պատը խոչընդոտեց նրա և այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը։

Սարգիս Կարապետյանը խոստացավ, որ այլ ճանապարհով կմոտենա մուտքին և մոտեցավ։ Ոստիկանները նրան բերման ենթարկեցին Դեմիրճյան փողոցից։

Սարգիս Կարապետյանը ոստիկանական բաժնից ֆեյսբուքյան հետևյալ գրառումն  է կատարել․ «Արաբկիրի բաժնում նստած եմ իրավախորհրդատուի սենյակում և չգիտեմ ծիծաղեմ թէ լացեմ։

Համաձայն ոստիկանության զեկուցագրի ինձ բերման են ենթարկել Դեմիրճյան Բաղրամյան խաչմերուկից, որտեղ ես ճեղքել եմ ոստիկանության կազմած շղթան։

Հիմա միջնորդություն եմ ներկայացրել որպեսզի վեր հանեն նշված խաչմերուկում առկա տեսախցիկների ձայնագրությունը, որտեղից պարզ կդառնա թէ արդյոք ես արել եմ ինձ վերագրվող հանցանքը։

Ոստիկանը ասում է խաչմերուկից չենք բերել, մի փոքր հեռվից որտեղ տեսախցիկը չի ֆիքսում։

Հարցնում եմ բա որ ոստիկանական շղթան հենց խաչմերուկում էր, որը փաստում են բազում տեսախցիկները ես ինչպե՞ս եմ հեռվում այն ճեղքել։

Սպասում եմ պատասպանի......

 Գնացին խորհրդակցեն գան»։

Մանրամասն՝ տեսանյութում․