կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-03 12:21
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին բերման ենթարկեցին

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից՝ հայտնում է Yerkir.am-ը։

Մինչ այդ Հայրենիքի  փրկության շարժման անդամները, այդ թվում՝ Սարգիս Կարապետյանը, բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ դիմաց։ Նրանք բողոքում էին, որ ինչը իշխող թիմին խանգարում է, ուղղակի օրենք են փոխում։

Նշենք, որ կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ, ըստ որի խափանման միջոց ընտրելու գործերը պետք է քննեն հատուկ այդ հարցերում մասնագիտացած առանձին դատավորներ: Հայրենիքի փրկության շարժման անդամները ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ ԱԺ դիմացից բերման ենթարկեցին նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին, ՀԵՄ կենտրոնական վարչության անդամներ Հովհաննես Ստեփանյանին և Գոռ Սարգսյանին, ինչպես նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Տարոն Մանուկյանին և այլոց։

Մանրամասն՝ տեսանյութում․