|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կապահովի խաղաղություն ողջ տարածաշրջանում: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
«Ղարաբաղի հետ կապված հարցեր կան, որոնք լուծման կարիք ունեն: Հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել, սակայն խաղաղության պայմանագիր դեռ չկա: Խաղաղության պայմանագիրը խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին, և սա ամենաճիշտ մոտեցումն է: Նախագահ Ալիևը նույնպես որոշ հայտարարություններ է արել այս հարցի վերաբերյալ: Եթե կարճ ժամանակում ստորագրվի խաղաղության պայմանագիր, և լուծվեն տեխնիկական հարցեր, ինչպիսիք են ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը, գործընթացը կարագանա»,- ասել է Քալընը, որին մեջբերում է Haber Global-ը:
Էրդողանի մամուլի քարտուղարը նշել է, որ համաձայնագիրը օգուտ կբերի Հայաստանին և նրա քաղաքացիներին: «Այս հակամարտությունը պետք է ավարտվեր, և այն ավարտվեց»,- հավելել է նա: