Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը,
Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ և ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստակամությամբ,
Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաև գաղափարական և ազգային այլ ուժերի համար,
Եվ վերջապես՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայի՝ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշեց՝
Մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը:
Արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է՝ համոզված ենք, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու ենք մեր ազգի և ժողովրդի կամքն ու երազանքը»։