|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ-ը նոր զենքեր կփոխանցի Ուկրաինային: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ռազմական փորձագետ Անդրեյ Կոցը: Մասնագետի խոսքով՝ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի հականավային հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ մահաբեր զենքեր:
Վերլուծաբանի կարծիքով՝ ԱՄՆ-ը կարող է Կիևին տրամադրել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք Ուկրաինան վաղուց հույս ուներ ստանալ: Պենտագոնը չի հրապարակել տվյալներ այն մասին, թե ինչ տեսակի սարքավորումներ ու զենք է ստանալու Ուկրաինան:
Բացի այդ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ի վիճակի է Harpoon փոխանցել Կիևին, չնայած այն հանգամանքին, որ երկիրը չունի դրանց կիրառման համար անհրաժեշտ հարթակ: Նման մարտագլխիկի հեռահարությունը 280 կմ է: Համեմատության համար նշենք, որ «Կալիբր»-ի ցուցանիշն ավելի քան 2 հազար կմ է:
Նաև՝ Ուկրաինա մատակարարումները կշարունակվեն Javelin համալիրների ծառայության մեջ մտնելու պատճառով:
Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի վերջին ԱՄՆ Սենատն ընդունեց «Անվտանգության ոլորտում Ուկրաինայի հետ գործընկերության մասին» օրինագիծը: Փաստաթուղթը վերաբերում է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը՝ մինչև 300 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Վաշինգտոնում Կիևի դեսպան Օքսանա Մարկարովան հստակեցրեց, որ բանակն այս փողերով մահաբեր զենք կգնի: