կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-22 17:26
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պետական ահաբեկչության ակտ է իրականացնում, որին պետք է դիմադրի ողջ հայ ժողովուրդը․ Ա․ Մինասյան

Իրավապահ մարմինները, որ անտարբերություն են ցուցաբերել այն առանձնապես ծանր հանցագործությունների համար, որ թույլ է տվել այս իշխանությունը և չեն հարուցել քրեական գործեր՝ դավաճանությունից սկսած, վնասարարությամբ և Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիվ պատերազմով վերջացրած, բերելու էր նրան, որ հանրության մոտ առաջանա ինքնապաշտպանական բնազդ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ՀՀ քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում։

«Նիկոլ Փաշինյանը եւ նրա վարչակարգը դրդում եւ ստեղծում են հանրային տրամադրություններ, քրեածին իրավիճակներ, և թիվ մեկ պատասխանատվությունը, որ կրում են, իրենց հետ ներքաշել են ողջ իրավապահ համակարգին: Երեկ Սյունիքում, ակնհայտորեն, Նիկոլ Փաշինյանի դրդմամբ եւ սադրանքի միջոցով  փորձ արվեց քաղաքացիների անհնազանդությունը ներկայացնել որպես հանցագործություն եւ սերմանել վախի մթնոլորտ։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը պետական ահաբեկչության ակտ է իրականացնում, որին պետք է դիմադրի ողջ հայ ժողովուրդը»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում, նրա խոսքով, առաջին հերթին պետք է Նիկոլ Փաշինյանին ներգրավել եւ այն մարդկանց, որոնք կազմակերպել եւ իրականացրել են այդ այցը Սյունիք:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ նաեւ պետք է հասկանալ, թե ինչ նպատակ ուներ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցը, քանի որ այն իրականացվել է առանց տեղական իշխանություններին պատշաճ ձեւով տեղեկացնելու:

«Եթե սա պարզապես սովորական մի այց էր՝ այլ բան է, բայց եթե բոլորն էլ խոսում են այն մասին, որ Փաշինյանն այցելել է մարզ՝ իրականացնելու դավադիր մի ծրագիր, ու դու պատշաճ չես համարում այդ մարդկանց ներկայացնել քո մոտեցումները, պարզապես գնում ու հրահրում ես այս ամենը, դրանով եւս մեկ անգամ ապացուցում ես, որ դավաճան ես, իրականացնում ես դավադիր ծրագիր, եւ քաղաքացիների ընդվզումը պետք է լինի: Նիկոլ Փաշինյանի այցն, առանց պատշաճ բացատրության, ցույց է տալիս, որ նրանք սադրիչներ են»,-ասաց Մինասյանը:

Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ այն մեղադրանքով, կասկածանքով, որով այսօր սյունեցիները ՔԿ-ում են, նշանակում է, որ շարունակաբար փորձում են կոտրել հայի ոգին, քանի որ բերման ենթարկվածները պատերազմի առաջին օրից մինչեւ վերջ առաջնագծում են եղել:

Մանրամասն՝ տեսանյութում․