|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հրապարակվել է «Զինուժ» հաղորդման անոնսը: Հաղորդման հյուրն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով խոսել է ԼՂ կարգավորման, Ադրբեջանի նկրտումների և պատերազմի մասին:
Վարչապետի խոսքով` գերագույն հրամանատարի կարեւորագույն հատկությունն ու հմտությունը դժվարության եւ օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, Զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է: Եվ այսօր Հայաստանի ռազմաքաղաքական առավելություններից մեկը ուժեղ եւ մարտունակ բանակի գոյությունն է:
« Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը պատերազմն է: Սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տալու անհրաժեշտ հակահարված: Որեւէ մեկը չի կարող մեզ հետ սպառնալիքների, հարկադրանքի, ուժի լեզվով խոսել. «Մեր զինվորներին ուզում եմ ասել՝ դուխով»»,- ասաց Փաշինյանը: