կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-22 12:07
Քաղաքական

Գլխատել ազգին դիմադրության կոչելու ունակ հատվածին. 1915 թ․ ապրիլի 24-ի դեպքերից սա ոչնչով չի տարբերվում

Գլխատել ազգին դիմադրության կոչելու ունակ հատվածին. 1915 թ․ ապրիլի 24-ի դեպքերից սա ոչնչով չի տարբերվում

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
 
• Ինչպես և կանխատեսել էի երեկ , Սյունիքում՝ Մեղրիում ու Շուռնուխում, ձերբակալություններ են։ Սա ոչնչով չի տարբերվում 1915 թ․ ապրիլի 24-ի դեպքերից, այն է՝ գլխատել ազգին դիմադրության կոչելու ունակ հատվածին, որ հետո ազգի հետ ինչ ուզեն, անեն, այս դեպքում՝ կյանքի կոչեն Հայաստանի վերջակետը դնող Մեղրիի միջանցքը։
 
• Ըստ որում՝ կապիտուլյանտը երեկ հրապարակավ հրահանգել էր դա անել ցուցադրաբար, ինչպես օրինակ՝ օսմանցիներն էին հրապարակներում կախաղան հանում հայ ազատագրական պայքարի գործիչներին՝ ի տես և ի սարսափեցումն մյուս հայերի։ Ասել ու կկրկնեմ՝ Հայաստանում իշխում է թուրքական օկուպացիոն վարչակարգ։
 
• Կարելի է «շնորհավորել» հայ ազգին, որ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ ներհասարակական բախումներ թույլ չտալու նպատակով հրաժարական տված ղեկավար ունենալու մակարդակից գլորվեց-հասավ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ ազգի պասիոնարության վերջին օջախը վերացնող կոլաբորացիոնիստական ղեկավար ունենալու մակարդակի»։